Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Իրազեկման դասընթաց` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

Իրազեկման դասընթաց` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

Դեկտեմբերի 17-18-ին Ծաղկաձորում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տեղի ունեցավ առողջապահության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ իրազակման սեմինար:

Սեմինարին ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը; Նախարարն ամբողջացրեց նախորդ տարիների ոլորտի ձեռքբերումները, նաև նախանշեց առողջապահության ոլորտի հետագա անելիքները և ծրագրերը` կիզակետում ընդգծելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դերը:

Նախարարը առողջապահության ոլորտի, բժիշկների հանդեպ ազգաբանակչության վստահությունը խիստ կարևորեց և նշեց, որ քայլ առ քայլ մոտենում են այդ նպատակին:

Իրազեկման սեմինարի ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները` առողջապահության համակարգի բարեփոխումների գործընթացում:

ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ներկայացրեց մոր և մանկան առողջության ոլորտում բարեփոխումների գործընթացը և արդյունքները:

Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց 2008թ-ից հետո ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման արդյունքում արձանագրված դրական միտումները: Ըստ ներկայացված տվյալների` հղիների շրջանում նախածննդյան հսկողության և վաղ հաշվառման ցուցանիշն աճել է 35 տոկոսով: Բարելավվել են նործինների պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները` կազմելով 99,3 տոկոս տուբերկուլոզի դեմ և 97,8 տոկոս` հեպատիտ Բ-ի դեմ:

Հավաստագրի ներդրմանը հաջորդող 2009թ-ի ընթացքում գրանցվել է 44 526 ծնունդ, ինչը 3242 ծնունդով ավելի էր 2008թ-ի համեմատությամբ: 2011թ-ի 10 ամիսների ընթացքում ծնունդների թիվը կազմել է 35 845, ինչը 2010թ-ի համեմատ 1240 ծնունդով ավելի:

Սեմինարի ընթացքում բանախոսներն անդրադրաձ կատարեցին պացիենտի, բուժաշխատողների իրավունքներին, առողջապահության ոլորտում այլընտրնաքային ֆինանսական աղբյուրներին և նորարական ֆինանսավորման հնարավոր կիրառմանը:

Խոսվեց նաև լրագրողների` առողջության ոլորտում քաղաքականության ներդրման և վերահսկման դերի մասին, էթիկայի կանոններն ու լրատվությունը և ոլորտի մի շարք հարցեր:

Ամփոփելով իրազեկման սեմինարը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խոսեց առողջապահության ոլորտում քաղաքականության ներդրման և վերահսկման մեջ լրագրողների դերի շուրջ` ուշադրությունը բևեռելով բժշկական գաղտնիքի, դեպքերին արձագանքման, լուսաբանել-չլուսաբանելու և առողջապահություն-ԶԼՄ փոխհարաբերություններին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ